Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Նոր Ռատցինգե՞ր Վատիկանում

Նոր Ռատցինգե՞ր Վատիկանում
14.03.2015 | 12:08

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դժգոհ է իր հանրաճանաչությունից: «Ես նաև կցանկանայի հնարավորություն ունենալ դուրս գալ փողոց այնպես, որ ինձ ոչ ոք չճանաչեր և գնայի պիցա ուտելու»,- ասել է նա մեքսիկական Televisa հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչը չի հավանում Հռոմի պապի պաշտոնում: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ չի կարող ասել, որ իրեն դուր չի գալիս լինել Հռոմի պապ, բայց և հավելել է. «Ես զգում եմ, որ Հռոմի պապի պաշտոնում իմ գտնվելը երկար չի տևի: Չորս կամ հինգ տարի: Չգիտեմ, կամ երկու-երեք տարի: Չնայած երկու տարին արդեն անցել է»:

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ